Այսօր մենք ոգեկոչում ենք ոչ միայն մեր կորցրածը՝ կյանքեր, բնակավայրեր, հայրենիք, այլև այն, ինչը դիմացավ ժամանակի փորձությանը՝ մեր արժանապատվությունն ու վերածնվելու կամքը։
Հայոց ցեղասպանությունը պատմության խոր վերք է, որն այսօր էլ հնչում է արդարության ձայնով:
Հայաստանն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել խտրականությունից և բռնությունից զերծ, հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր։
Հայաստանի շատ քաղաքացիների համար ցեղասպանությունը ոչ միայն ազգային, այլեւ ընտանեկան, անձնական ողբերգություն է։
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամեց հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել իմաստությամբ օժտվեն մեր առաջնորդները, որ հայ ժողովուրդը լցվի սիրով, համերաշխությամբ և կարողանա պահել ու պահպանել Հայաստան աշխարհը։
Օրվա առիթով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և փոխդեսպան Լեյթինենը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհեցին՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավվածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում ջանքերի համադրման, նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման նպատակով։
Օրեր անց փլատակների տակից հանելով նրանց դիերը՝ դուրս են բերվել նաև Հայոց ցեղասպանության և գաղթի ճանապարհի մասին Շիշյանի հուշագրությունները, արխիվային լուսանկարներ ու փաստաթղթեր, այդ թվում՝ Ազատ Շիշյանի սիմֆոնիան։